Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 570 հազար 493 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 668 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7 977 է: