Թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.20-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Էրեբունու բաժնի ծառայողները,   ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Կռիլովի փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել նախկինում 5 անգամ դատապարտված 48-ամյա  Կարո Մուրադյանին` “Գարուշ” մականվամբ: Նրա մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ-անոց ներարկիչ` ափիոն թմրամիջոցի լուծույթով: Ըստ վերջինիս հայտարարության` թմրամիջոցը նույն օրը ինքը 20.000 դրամով ձեռք է բերել Ազատամարտիկների փողոցում բնակվող ոմն Տիգրանից: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ Տիգրանը նախկինում 4 անգամ դատապարտված, 33-ամյա Տիգրան Չավուշյանն է: Նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Տիգրան Չավուշյանը և ևս 5 անձ բերման են ենթարկվել: Տ. Չավուշյանի մոտից  հայտնաբերվել է մոտ 27 գրամ ափիոն թմրամիջոցին նմանվող զանգված, 20 մլ-անոց ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդին նմանվող 15 մլ հեղուկով, 2 մլ-անոց 6 ներարկիչ` յուրաքանչյուրը` 0.5 մլ նմանատիպ հեղուկով  և էլեկտրական կշեռք: Ըստ Տիգրան Չավուշյանի հայտարարության՝ հայտնաբերված զանգվածը ափիոն թմրամիջոց է, իսկ հեղուկը` քացախաթթվի անհիդրիդ: Առգրավվածներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս