
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժումն արգելել է երկրում բողոքի ակցիաների անցկացումը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Afganistan Times թերթը:
Թերթի տեղեկություններով՝ կարգադրությունը կգործի այնքան ժամանակ. քանի դեռ թալիբների կառավարությունը չի հաստատել համապատասխան օրենքները:
Ուշագրավ է, որ թերթը հրաժարվել է հրապարակել տեղեկատվության աղբյուրը: