ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 տարի կալանքի տակ. փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործը կուղարկվի Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գեւորգ Լոռեցյանի գործը կգնա Վճռաբեկ դատարան: Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել էր նրա խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը: Լոռեցյանը 2 տարի է, ինչ կալանքի տակ է:

Ի դեպ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կալանքի փոփոխման հարցով նիստի ժամանակ Արմեն Բեկթաշյանը հեռախոսով է զբաղված եղել, ինչը նկատել են նիստի մասնակիցները:

Գեորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը ասաց. «Ես պարոն Բեկթաշյանին չեմ մեղադրում: Չէ որ շատ դժվար է իրավաբանորեն ճիշտ գնահատել նախաքննության նյութերի բացակայության պայմաններոմ դատաքննության փուլում անձին կալանքի տակ պահելու ապօրինությունը և դրան զուգահեռ ողջ նիսի ընթացքում զբաղված լինել հեռախոսով»:

Ասել է, թե դատավորը նիստից կարևոր այլ գործով է զբաղված եղել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով կհայտարարի ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարվել է նախաքնության ավարտ: Ընդ որում, վերջիններս չէին ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։ Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաև առանձապես խոշոր չափերի 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Ի դեպ նախկին փոխնախարարի մասով ԱԱԾ-ում եւս մեկ քրեական գործ է քննվում:

Քնար Մանուկյան




Լրահոս