
Ցնցումների ժամանակները վաղուց անցել են,- խոսելով ներքաղաքական զարգացումներից` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Հարությունյանը նշեց, որ Քոչարյանի հայտարարությունը նրա անձնական գործն է, եւ նրա վերադարձը իր սեփական որոշումն է, իր սահմանադրական իրավունքը, ոչ թե Հարությունյանի որոշելիք հարցը. “Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը երկարատև դադարից հետո վերադարձել է, ապա Քոչարյանն էլ բարոյական իրավունք ունի վերադառնալու”:Հարությունյանը նկատեց, որ Քոչարյանի վերադարձի պարագայում առավել շահեկան դիրքում կգտնվի հենց Քոչարյանը, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը` հաշվի առնելով Քոչարյանի կառավարման տարիների հաջողությունները:Համլետ Հարությունյանը նաեւ պատասխանեց շուրջօրյա հանրահավաքների ժամանակ փակված զուգարանների մասին հարցին` նշելով, որ դա անլուրջ է եւ քաղաքական հարց չէ: