
Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակների պատերին արդեն փակցվում են նրանց անուն ազգանունների ցուցանակները: Բացառություն չեն նաև այն խորհրդարանականները, որոնք անազատության մեջ են. նրանք թե՛ աշխատասենյակ, թե՛ ցուցանակ ունեն:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը իրավական տարբեր գործընթացների շրջանակներում անազատության մեջ են գտնվում:
Ի դեպ, ԱԺ աշխատակազմն ցուցանակների համար նոր ձև է ընտրել, դրանք սև եզրերով շրջանակի մեջ են տեղադրված:
Սևակ Վարդումյան