Ռեկտորների ընտրության հարցում կառավարությունը, այնուամենայնիվ, վճռորոշ միջամտություն կունենա
Բուհերի ռեկտորիներին ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի ոչ թե ինը, այլ 20 անդամներ կընտրեն: Կառավարության երեկվա՝ սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ որոշումը գաղտնի ռեժիմով է ընդունվել՝ չզեկուցող հարցերի թվում:
Բարձագույն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի որոշ դրույթներ, որոնք վերաբերում էին բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին, Սահամանդրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել:
Ըստ երեկ ընդունված փոփոխության՝ բուհերի կառավարման խորհուրդները ձևավորվելու են 25 տոկոս համասնությամբ: 5 անդամ բուհի պրոֆեսորադասախոսական կազմն է ներկայացնելու, 5-ը ուսանողներ են լինելու, 5-ական անդամ էլ հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմիններից, այսինքն՝ նախարարությունից ու կառավարությունից են ներգրավվելու: Ստացվում է, որ պետական բուհերի կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսին գործադիրը, այսինքն օրվա իշխանությունն է առաջադրելու:
Թեև կրթության, գիտության, մշակույթի ու սպրտի նախարար Վահրամ Դումանյանը մեկ անգամ չէ, որ վստահեցրել է՝ բուհերի կառավարմանն իշխանությունն որևէ կերպով չի միջամտելու, օրենքում կատարվող փոփոխություններն, այնուամենայնիվ, դա չեն հավաստում:
Բուհերի ինքնակառավարումը, տարբեր մասնագետների կարծիքի, չի կարող լիարժեք լինել, եթե կառավարությունը 50 տոկոսով ներգրավված է կառավարման խորհրդում: Բացի այդ՝ որևէ երաշխիք չկա, որ գործադիրը որևէ կերպով չի ներգործելու կառավարման խորհրդի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կամ ուսանողների որոշումների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան