ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Արարատի մարզում. ոստիկանապետ «Գեբելսը»՝ բախումների կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։

Գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ArmLur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այնտեղից ինչ-որ քաղաքացու ոստիկանները հեռացրել են և ոչ մեկ չգիտի նրան բերման են ենթարկել, թե ուր են տարել:

Հավելենք, որ գյուղացիների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ է սկսվում և լարված իրավիճակ ստեղծվում:

Նկատենք, որ միջադեպի կիզակետում Արարատի մարզային ոստիկանության վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն է, որը բոլորին առավել հայտնի է «Գեբելս» անունով:

Ի դեպ, հիշեցնենք, որ Գրիշա Ամիրխանյանն այն ոստիկանապետն էր, որ տարիներ առաջ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չէր տվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել  Շանթ Հարությունյանի հետ:

Մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանը եւս այնտեղ էր, զրուցել է խաղողագործների հետ, սակայն հստակ պատասխան չի տվել, իսկ խաղողագործերն էլ բողոքում են, թե բերքը փչանում է:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս