ArmLur.am-ը քիչ առաջ զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հետ` պարզելու համար, թե որքանով է իրական այն տեղեկությունները, որ վերջինիս հայրը` Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, հրաժարական է ներկայացրել: Պատգամավորը հայտարարեց, որ հայրը հրաժարական է ներկայացրել, բայց դա որևէ քաղաքական կամ այլ նպատակ չի հետապնդում:
Ըստ պատգամավորի` հայրը արդեն մեկ տարի է, ինչ մարզպետի պաշտոնին էր ու պաշտոնն էլ հավերժ չէ: Իշխանական պատգամավորից փորձեցինք պարզել, թե արդյոք հոր հրաժարականը կապված է այն լուրերի հետ, ըստ որի հայրենի իշխանությունը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որով Ադրբեջանին է տալիս Տիգրանաշենը: Թևոնյանն ասաց, որ որևէ նման բան չկա, հայրը ուղղակի որոշել է, որ այլևս չի ցանկանում պաշտոնավարել: Նշենք, որ Արարատի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կտրականապես առավոտվանից մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ հիմա էլ հեռախոսն անջատված է:
Սոնա Գրիգորյան