ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԳՄՍ-ն արձագանքում է. ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակից կբացակայե՞ն Արցախից կադրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում լայնորեն տարածվում եւ քննարկվում է, որ  նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող բոլոր պատկերները։

Աղմկալի տեսահոլովակի շուրջ կատարվելիք իրավիճակը հասկանալու համար ArmLur.am-ը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե արդյոք ճիշտ է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ նկարահանելու լուրը,  ի՞նչ նոր տեսահոլովակ են նկարահանում,  եւ ինչո՞ւ են որոշել տեսահոլովակի մեջ Արցախից կադրերը հեռացնել:

Մեր հարցադրումներին ի պատասխան ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հաստատեց տեսահոլովակ նկարահանելու մասին լուրը:

Իսկ, թե ինչ պատկերներ են լինելու եւ արդյոք Արցախին առնչվող պատկերներ լինելու են տեսահոլովակում, այդպես էլ պարզ չդարձավ, միայն հուսանք, որ ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակում անակնկալներ չեն լինի, որն էլ ավելի կընկճի եւ դժգոհության նոր ալիք կբարձրացնի հանրության շրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս