Մի կողմից ստիպում են պատվաստվել, մյուս կողմից՝ քեֆ-ուրախություն են կազմակերպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ պարզ դարձավ, որ Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում: Սակայն  այս հանգամանքն իշխանություններին ամենեւին էլ չի խանգարում սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում գունագեղ միջոցառումներ կազմակերպել, որի մասին երեկ կառավարության նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեռ ամռան սկզբին Հայաստանը «կարմիր» գոտուց շարժվում էր դեպի «կանաչ», սակայն ընդամենը մեկ ամսում նոր՝ «Դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից կրկին համարվում է ոչ ապահով երկիր:

Այսինքն, ստացվում է՝ մի կողմից կորոնավիրուսի թվերն են աճում, մարդկանց պարտադրում են պատրաստվել կորոնավիրուսի դեմ, Հայաստանը հայտնվում է «կարմիր» գոտում, իսկ մյուս կողմից մասշտաբային միջոցառում է կազմակերպվում:

Ն.Հ.




Լրահոս