![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/020205.jpg)
ArmLur am-ի տեղեկություներով` աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից: Ի դեպ վերջինիս եղբարն աշխատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ փոխկապակցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, սակայն նա եւս ազատվել է պաշտոնից: Իսկ թե որքանով կապ ունի դատախազ եղբոր ազատումը այս գործընթացի հետ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Ք.Մ