Այսօր Արարատի մարզում խաղողագործների հետ հանդիպման էր եկել փոխմարզպետ Սերգեյ Ատոմյանը: Սակայն նրա այցը խիստ զայրացրեց խաղողագործներին: Երբ բողոքող քաղաքացիները Ատոմյանից պահանջեցին ներկայացնել, թե ինչ է անում մարզպետարանն այս խնդիրը լուծելու ուղղությամբ, Ատոմյանն ասաց, որ քննարկումներ են անցկացվում:
Նշվում է, որ գործարանների հետ այժմ բանակցություններ են ընթանում: Պտղաբեր կլինեն այդ քննրկումները, թե ոչ, դեռ հայտնի չէ: Բայց նկատենք, որ վերջին օրերին Արարատի մարզի բնակիչները ի նշան բողոքի ճանապարհ են փակում: Իսկ մարզպետը նոր ներկայացուցիչ է «գործուղում» դժգոհող խաղողագործների հետ հանդիպման և ամենակարևորը՝ դատարկ խոստումներով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան