
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում այսօր եկեկոյան կկազմակերպվի The Beatles խմբի անդամների անձական իրերի աճուրդ,-հաղորդում է РИА Новости-ն: Աճուրդին կներկայացվի 122 նմուշ, որոնք այս կամ այն կերպ կապված են խմբի կյանքի եւ ստեղծագործական գործունեության հետ:Ցուցանմուշների գինը տատանվում է 150-ից մինչեւ մի քանի տասնյակ հազար դոլարի սահմաններում: Այսպես, Ջոն Լենոնի` կնոջը նվիրած նկարի նախնական գինը կլինի 22.5 հազար դոլար: Աճուրդի հանված հավաքածուն պատկանում է ուկրաինական ծագմամբ արգենտինացի Ռաուլ Բլիսնյուկին, որը 13 տարեկանից սկսած 4 տասնամյակ զբաղվել է այդ գործով: