
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2021թ. Աշխարհի առաջնության անցկացման նոր ժամկետները: Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը: Այս մասին տեղեկացրել է ՀԱՕԿ-ը: Նախապես մրցավայր էր ընտրված Պերուի մայրաքաղաք Լիման: Թե որն է լինելու հյուրընկալող նոր քաղաքը, առայժմ հայտնի չէ:
Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը նախապատրաստվում է այդ կարևոր ստուգատեսին: Ուսումնամարզական հերթական հավաքը նախատեսված է սկսել սեպտեմբերի 27-ին՝ Աբովյան քաղաքում: