ԱԻ փոխնախարարից՝ քրեակատարողական ծառայության պետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արկադի Բալայանն առաջիկայում նոր պաշտոն կարող է ստանալ: Չի բացառվում, որ նրան նշանակեն Քրեակատարողական ծառայության պետ: ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 3-ին: Մենք տեղեկացանք, որ նա էլ առանց աշխատանքի չի մնա եւ առաջիկայում կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի մաքսային եւ հարկային վարչության պետ:

Նա քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։ Իսկ, ահա, Արկադի Բալայանի փոխարեն ՀՀ ԱԻ փոխնախարար է նշանակվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Այսպիսի փոփոխություններ առաջիկայում էլի կլինեն, քանի որ իշխանությունները պետք է պաշտոնների նշանակեն իրենց բոլոր թիմակիցներին, որի հետեւանքով էլ այսպիսի փոխատեղումներ են լինում:




Լրահոս