Եվրոպական միության խորհուրդը կրճատելով համաճարակաբանորեն անվտանգ երրորդ երկրների ցանկը, դրանից հանել է վեց երկիր: Երեկ ԵՄ խորհուրդը որոշեց իր «սպիտակ» ցանկից հեռացնել մի քանի երկրների. այդ թվում է Հայաստանը: Ի դեպ, ցանկում տեղ է գտել նաև Ադրբեջանը, Ալբանիան, Ճապոնիան, Սերբիան և Բրունեյ Դարուսալամ:
Այսինքն, նշված երկրների քաղաքացիների նկատմամբ ԵՄ անդամ երկրները կկիրառեն մուտքի խիստ սահմանափակումներ: Թիրախում հատկապես կլինեն նրանք, որոնք պատվաստված չեն։ Ի դեպ, ցանկը թարմացվում է 14 օրը մեկ:
Բայց չնայած սրան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին «մաստշաբային և գունագեղ» տոնակատարություն կազմակերպել: Հետաքրքիր է՝ վարչապետն ու իր աշխտակազմը չեն հետևում արդյոք մեր հանրապետության կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին:
Ս.Հ.