ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ըստ իրեն, այդ նախագիծը որևէ ձևով չի մոտեցնում Արցախի հարցի հայանպաստ լուծումներին:
Արձագանքելով Վլադիմիր Վարդանյանին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ այս նախագիծը դեպի ապագան է միտված։
« «Հայաստան» խմբակցության ներկայացրած այս նախագիծն ամբողջովին միտված է մեր պետականության ամրապնդմանը», – ասաց Աղվան Վարդանյանը։
Հավելենք, որ Արցախի հարցերի հանձնաժողով ունենալու նախագիծը չընդունվեց
Մանրամասները՝ տեսանյութում