ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղվան Հովսեփյանի գործով նոր զարգացումներ կլինեն. ով կհրավիրվի հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը ամենայն հավանականությամբ առաջիկայում հարցաքննության կհրավիրի «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի նախկին սեփականատեր Կարեն Գևորգյանին՝ Ձորի Կարիկին, որը 90-ականներին եղել է քաղաքապետ:

Ըստ մեզ հասած տեղեկութունների, դեռես տարիներ առաջ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Կարեն Գեւորգյանը եւ նրա ռեստորանի 50 տոկոսի փայատեր Աղվան Հովսեփյանն  լուրջ հակասություններ են ունեցել: Հովսեփյանն իր խնամիներից մեկի անվամբ էր ձեւակերպել փայաբաժինը եւ, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով «Ձորի Կարիկ»-ի ֆինանսական վիճակը վատացել էր:  Մեզ հասած տեղեկությունների, նրա անունը քրեական գործում եւս առկա է, ուստի չի բացառվում, որ ՀՔԾ-ն նրան եւս կանչի հարցաքննության:

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ Հատուկ Քննչական ծառայության՝ 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից մինչեւ 2018 թվականների ընթացքում զբաղեցրել է նախ գլխավոր դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Հիշեցնենք, որ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը եւ պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել: Ըստ մամուլի հրապարակումների, ռեստորանը վաճառվել է ծնունդով աշտարակցի, Ռուսաստանում բիզնես ունեցող մի երիտասարդի:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս