Armlur.am -ը տեղեկացավ, որ այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի երեք դատավորների թեկնածուները հանդիպում են ունենալու ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում պետք է տեղի ունենա Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրություն, իսկ թեկածուները երեքն են`Հովսեփ Բեդևյան, Հրաչ Այվազյան և Լիանա Հակոբյան:
Նշենք, որ երեկ էլ ՔՊ խմբակցության պատգամավորներ էին հանդիպում ունեցել դատավորների հետ, սակայն որևէ որոշում դեռևս չկա, թե ում են ընտրելու: