Այսօր տեղի ունեցավ պոլսահայ հայտնի երգչուհի Սիպիլի «Ավրորայի աղոթքը» տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին մեծ հուզումով և պատասխանատվությամբ հանրության դատին ներկայացրեց տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տևել են շուրջ 4 տարի:
Չափազանց հուզիչ այս տեսահոլովակի պրեմիերային ներկա եղել նաեւ ArmLur.am-ը:
Այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար:
Երգի հեղինակը` Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումը` Karen & Sevak Production-ինը, Տեսահոլովակի ռեժիսոր` Հրանտ Մովսիսյանն է, իսկ Հնչյունային ռեժիսորը` Հմայակ Ռոստոմյանը:
Նշենք, որ համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային
սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան