Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ունեցվածքը․ նա ԱԺ-ում հանդես գալուց առաջ բնակարան է վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանն իր՝ Շենգավիթում գտնցվող բնակարանը 2020 թվականի հոկտեմբերին վաճառել է 25 մլն 480 հազար դրամով, որը գնել է 2003 թվականին: Բացի այս, նա Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բնակարան ունի, որը ձեռք է բերել 2003 թվականին:

Իսկ շարժական գույք դատավորը հայտարարագրել է 2010 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենան: Ըստ հայտարարագրի՝ Այվազյանը «Ջերմուկ գրուպ» ընկերությունից փոխառություն, գումար է ստացել 35 մլն 360 հազար դրամի եւ 5 մլն 475 հազար դրամի չափով: Իսկ բանկային հաշիվների մնացորդը նախորդ տարեվերջին կազմել է 705 հազար դրամ: Դատավորը կանխիկ գումարը կազմել է 7 մլն դրամ, 63 հազար դոլար եւ 800 հազար ռուսական ռուբլի: Ի դեպ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 761 հազար դրամ: Ոչ պակաս ունեցվածքի տեր է նաեւ դատավորի կինը՝ Ծովինար Զաքարյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա հայտարարագրել է նվեր ստացած 2 անշարժ գույք ՝ անհատական բնակելի տուն եւ հողամաս Արարատի մարզի Ոսկետափ համայնքում: Ունի BMW ավտոմեքենա 2008 թվականի արտադրության: Ինչպես ամուսինը, այնպես էլ կինը ՙՋերմուկ գրուպ՚-ից ստացել է 4 մլն 778 հազար դրամի չափով փոխառություն: Բանկային մնացորդը տարեվերջին կազմել է 188 հազար ռուսական ռուբլի: Իսկ կանխիկ գումար տարեվերջին ունեցել է 1 մլն 221 հազար դրամ, 5000 դոլար եւ 850 հազար ռուսական ռուբլի: Կնոջը եկամուտը կազմել է 761 հազար ռուսական ռուբլի, որը նա նվեր է ստացել Էլվինա Հագեյանի կողմից:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ Հրաչ Այվազյանն օրերս բարձրագույն դատական խորհրդի կողմից նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ եւ հիմա մտադրություն ունի դառնալ վճռաբեկ դատարանի դատավոր: Դատական համակարգում արդեն խոսում են այն մասին, Հրաչ Այվազյանը պաշտոնի բարձրացման ակնկալիք ունեցող դատավոր է:

Ս.Հ.




Լրահոս