«Ֆորմուլա 1»-ի յոթակի հաղթող Միխայել Շումախերի կինը` Կորին Շումախերը, եզակի հարցազրույց է տվել ամուսնու մասին՝ Netflix-ի կենսագրական ֆիլմում:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ընկել էր դահուկներով սահելիս, նրա մոտ ախտորոշվել էր գլխի ծանր վնասվածք: 2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ։ Լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած միջադեպից հետո Շումախերը երբեք հանրությանը չէր ներկայացել, իսկ նրա առողջական վիճակի մասին նրա ընտանիքը մեկնաբանություններ չի տալիս:
«Բոլորը կարոտում են Միխայելին, բայց նա մեզ հետ է: Նա այժմ ուրիշ է, բայց մեզ հետ է: Նա ինձ ապացուցում է, թե որքան ուժեղ է: Մենք միասին ապրում ենք մեր տանը: Մենք անցնում ենք թերապիաներ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Միխայելին ավելի լավ ու հարմարավետ լինի: Ինչ էլ որ պահանջվի, ես կանեմ իմ ուժերի սահմաններում: Մենք շարունակում ենք ապրել՝ որպես ընտանիք, ճիշտ այնպես, ինչպես Միխայիլն էր ուզում: Ինչպես նա էր ասում՝ «անձնականը՝ անձնական է»: Ինձ համար կարևոր է, որ նա հնարավորինս վայելի իր անձնական կյանքը: Միխայիլը միշտ պաշտպանել է մեզ, իսկ այժմ մենք ենք նրան պաշտպանում»,- մեջբերում է Կորինին Reuters-ը: