Տղամարդը մոր դիակը մեկ տարի պահել է նկուղում` թոշակ ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայում տղամարդը մեկ տարուց ավելի մոր դիակը պահել է նկուղում՝ նրա ամսական թոշակ ստանալու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

Ոստիկանությունը հայտնել է, որ 89-ամյա կինը բնական պատճառներով մահացել է 2020 թվականի հունիսին: Նրա 66-ամյա որդին մարմինը դրել է նկուղում և օգտագործել սառույց և վիրակապեր՝ նեխող դիակի հոտը քողարկելու համար: Նշվում է, որ մոր մահից հետո ավստրիացին անօրինական վճարումներ է ստացել մոտ 50 հազար եվրոյի չափով:

Հանցագործությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ նպաստները տրամադրող նոր փոստատարին մերժել են թոշակառուի հետ հանդիպումը: Նա դիմել է իրավապահ մարմիններին, իսկ ոստիկանները խուզարկության ժամանակ գտել են կնոջ մարմինը: Տղամարդու խոսքով, նա գումար չուներ հուղարկավորության և տնային ծախսերի համար, ուստի ստիպված էր գնալ խարդախության:




Լրահոս