ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները. թեժ պայքար է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։

Գյումրի քաղաքում ՔՊ-ն առաջադրում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը: Երեկ նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է հայտարարել մասնակցության մասին` «Հայրաքաղաք» դաշինքով, որում ներկայացված են Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունները։ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն` ցուցակը կգլխավորի հենց ինքը, երկրորդը ցուցակում Հովիկ Կարապետյանն է, ապա Հասմիկ Պետրոսյանը:

Մի քանի այլ քաղաքական ուժեր ևս հայտարարել են Գյումրու ընտրություններին մասնակցության մասին: Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նորաստեղծ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը 42 հոգանոց ցուցակ է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով։ Ցուցակը գլխավորում է և դաշինքի քաղաքապետի թեկնածուն է Բալասանյանների ազգական Վարդգես Սանոսյանը: Ընտրություններին մտադիր է մասնակցել նաև «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս