Իշխանությունների հերթական քայլը ԶԼՄ-ների դեմ. նոր նախագիծը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները շարունակում են քայլեր ձեռնարկել զանգվածային լրատվամիջոցների դեմ: Մասնավորապես, ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած  փոփոխությունների փաթեթը, որը մշակման փուլում արդեն իսկ քննադատությունների էր ենթարկվել, երեկ ներկայացվել է Ազգային ժողով: Հեղինակներն են՝  ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը, որոնք ամիսներ առաջ առաջարկում էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․

«Այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ․․․ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է․․․ հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության ․․․ բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է, եւ դա տարածելիս կատարվել է հղում այդ աղբյուրին», – ասվում է նախագծում։

Նախագիծն այլ սահմանափակումներ էլ է առաջարկում՝ լրատվամիջոցների ֆինանսական եւ այլ հարցերի հետ կապված։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում է համացանցի միջոցով իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, գտնվելու վայրը, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը եւ տրման օրը, ինչպես նաեւ հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում, որտեղ սահմանված են հիմնական հասկացությունները, ավելացվել է 5-րդ կետ եւ սահմանվել է չնույնականացվող աղբյուր հասկացությունը, այն է՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի օգտահաշիվ կամ համացանցային կայքի ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն իրականացնել նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության մասին 12-րդ հոդվածում՝ այն վերաշարադրելով հետեւյալ կերպ.

1. Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ՝ նշելով համախառն եկամտի եւ դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը եւ իրական շահառուների անունները:

ւմ սահմանել տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Միեւնույն ժամանակ նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու դեպքում նախատեսված վարչական տույժը թողնել անփոփոխ:

Առաջարկվում է նաեւ վերաշարադրել 189-րդ հոդվածի վերնագիրը հոդվածի բովանդակությանը համահունչ դարձնելու նպատակով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է մեղմել հատկապես արտաքին տեղեկատվական հարձակումները, որոնք կարող են նաեւ առաջացնել ազգային անվտանգության վտանգներ, պաշտպանել տեղեկատվությունը սպառողներին, տարանաջատել իրական՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների համապատասխանող, լրատվամիջոցներին անհայտ ծագումնաբանություն ունեցող կամ չնույնականացված աղբյուրներից:

Ն.Հ.




Լրահոս