Գնդակը՝ վարչապետի դաշտում. ով կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուներն էլ անցել են հարցազրույցի փուլը, մրցութային խորհուրդն կառավարությանն է ներկայացրել նրանց անուններն ու արդյունքները: Ըստ այդմ, Սասուն Խաչատրյան – ընդհանուր միավորների հանրագումարը 308, բարեվարքությունը` 115: Դավիթ Մկրտումյան – ընդհանուր հանրագումարը` 257, բարեվարքությունը` 121, Գառնիկ Թորոսյան – ընդհանուր հանրագումարը – 202, բարեվարքությունը` 107:

Ըստ օրենքի, այժմ գնդակը վարչապետի դաշտում է եւ հենց նա պետք է ընտրություն կատարի: Գործադիրի ղեկավարը թեկնածուներից մեկին պետք է նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։  Երբ դեռ նոր էր մշակվում այսպիսի կառույց ստեղծելու նախագիծը, արդեն իսկ նշվում էր, որ հենց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն է նշանակվելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ եւ հենց նա էլ ամենաշատ միավորներն է հավաքել:

Եվ ըստ այդմ, վարչապետը ներկայացված թեկնածուներից մեկին տասնօրյա ժամկետում  նշանակելու է Հակակոռուպցիոն կոմիետի նախագահի պաշտոնում։

Ն.Հ.




Լրահոս