Ադրբեջանցիները Որոտան չհասած հատվածում են ոստիկանական տնակ տեղադրել. Արմեն Խաչատրյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղեկանալուն պես, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական կողմը ոստիկանական տնակ է տեղադրել, հետամուտ է եղել պարզելու ու տեղում տեսնելուն ծանոթանալու, թե ինչ է դա։

«Ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհից փոքր-ինչ հեռու է տեղադրված կրպակ հիշեցնող տնակը՝ մոտ 4-5 ք/մ տարածքով»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նա փոխանցեց նաև, որ Police գրությամբ շինությունը, Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտան չհասած հատվածում է գտնվում։ «Տարածքում են նաև ռուս սահմանապահները, նաև նրանց կողմից է վերահսկվում ավտոմայրուղին»,- ասաց Խաչատրյանը։

Թե ինչ նպատակներով են ադրբեջանցիները նման շինություն տեղադրել, ու հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում փորձեն խաթարել մեր ավետոմեքենաների երթևեկը, պատգամավորն ասաց․ «Ռուս սահմանապահներն այդտեղ են, դա ուղղակի անթույլատրելի կլինի, եթե ինչ-որ բան խանգարեն, խաթարեն։ Ինչ վերաբերում է այդ շինությունը տեղադրելու նպատակներին, ապա դեռ որևէ բան հստակ չեմ կարող ասել»։

Սևակ Վարդումյան




Լրահոս