Ազգային ժողովի 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, որ խորհրդարանի ֆինանսա-բյուջետային մշտական հանձանժողովի փոխնախագահն էր, ցանկանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալ։
ArmLur.am լրատվականին հասած տեղեկություններով՝ 8-րդ գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատ չվերցրած Մանուկյանն արդեն իսկ հանդիպում է ունեցել իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։
ArmLur.am-ը կապ հաստատեց Մանուկյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է ուզում ԿԲ գնալ, ու այդ մասով ի՞նչ տրամադրություններ ունեն իր նախկին կոլեգաները։ «Այս պահին որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասաց Մանուկյանը։