ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում գոհ չեն խաղաղապահ ուժերի նոր ղեկավարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց  ոգևորության։ Ինչպես հայտնի է, Ռուստամ Մուրադովին փոխարինել է  գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, ով կենսագրության համաձայն, վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Եվ առաջին հերթին սա է պատճառը, որ ադրբեջանցի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում այնքան էլ ոգևորությամբ չեն ընդունել:

Առհասարակ նկատենք, որ Ադրբեջանի կողմից վերջերս խաղաղապահ առաքելության մասով այնքան էլ դրական հայտարարություններ չեն հնչում եւ  թե երկու երկրների մոտեցումներում այս մասով տարբերություններ են նկատվում: Բանն այն է, որ Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Սակայն դրան զուգահեռ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը երեկ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում:

Հավելենք, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա։ Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։ Սակայն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների ֆոնին դժվար է ասել, թե ռուսական կողմը որքան ժամանակով է եկել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս