Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը կանցկացնեն համատեղ հատուկ զորավարժություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների առաջին համատեղ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 20-ը` Բաքվում, շաբաթ օրը հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ջոկատների «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունները»,- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության` համատեղ վարժանքների հիմնական նպատակն է բարելավել բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխազդեցությունը ռազմական գործողությունների ընթացքում, խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքների և փորձի փոխանակումը:




Լրահոս