Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 31-ամյա Տիգրան Ա.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Տիգրան Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:
Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի են տեղափոխել Հայաստան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ