
Վրաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2533 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 579 հազար 031 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1762 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 536 հազար 321 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 57 մարդ, ընդհանուր՝ 8146: