Աշխատանք փնտրողների թիվը 2021թ. հուլիսի դրությամբ կազմել է 90340 մարդ, ինչը 2144 մարդով կամ 2.4%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և7520 մարդով կամ 9.1%-ով ավել է 2019 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: ArmLur.am-ն այս մասին տեղեկանում է պաշտոնական փաստաթղթերից:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2021թ. հուլիսի դրությամբ կազմել է 61266 մարդ, ինչը 1140 մարդով կամ 1.9%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 1977 մարդով կամ 3.1%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Միջին ամսական անվանական աշխատավարձը (աճողական) 2021թ. հունվար-հուլիսին նախնական գնահատմամբ կազմել է 197881 դրամ, ինչը 10668 դրամով կամ 5.7%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 19556 դրամով կամ 11.0%-ով ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Ն.Հ.