
2011 -ին ՌԴ զինված ուժերում 119 ինքնասպանության դեպք է գրանցվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինդատախազության ներկայացուցիչ Բորիս Խուբիեւը,-գրում է Lenta.ru -ն: Նա նշել է, որ ավելի հաճախ ինքնասպանության են դիմում ժամկետային զինծառայողները: Տարվա սկզբից նման 52 դեպք է գրանցվել: 2011 -ին ինքնասպանություն է գործել 14 սպա: Համեմատության կարգով նշենք, որ Հայաստանում վիճակը դեռեւս բարվոք է, բայց եթե իշխանությունները շարունակեն աչք փակել բանակներում տեղի ունեցող դեպքերի վրա, ապա Հայաստանը հնարավոր է գերազանցի նույնիս ՌԴ ցուցանիշը: