Երեք հարց օրակարգում. ԱԺ նիստն այսօր կմեկնարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում երեք հարց է ընդգրկված, որից երկրորդը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն է:

Թեկնածուները երեքն են՝ Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան,   որոնք նախորդ օրերին արդեն հասցրել են հանդիպել ինչպես իշխող ՔՊ խմբակցությանը, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններին, սակայն նրանցից ոչ մեկը դեռ որոշում չի կայացրել, թե արդյունքում ում է ընտրելու: Թերեւս որոշիչ նշանակություն կունենան նաեւ թեկնածուների ելույթները խորհրդարանում:

Այսօր քննարկվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:

ArmLur.am-ը ուսումնասիրեց փաստաթուղթը, այն կազմված է 26 էջից: Հաղորդման ընթացքում մանրամասն անդրադարձ է առկա այս տարվա հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կազմակերպչական աշխատանքներին:

Այսպիսով, նշվում է, որ թվով 1996 տեղամասային ընտրական հանձնաժողովներում օգտագործված 4007 տեխնիկական սարքավորումներից խնդիրներ են ծագել ընդամենը 73 տեխնիկական սարքավորման գործարկման հետ: Մասնավորապես, տարբեր տեխնիկական պատճառներով խափանվել եւ նորերով են փոխարինվել ընդամենը 40 տեխնիկական սարքավորում, որոնցից 23-ը՝ քվեարկության նախորդ օրը, իսկ 17-ը՝ քվեարկության օրը:

Հաղորդման համաձայն, նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված առանձին խախտումներ վերաբերել են արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելուն կամ այլ մասնավոր դեպքերի, որոնք որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրական արդյունքի վրա:

Այսօր կընտրեն նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

Ն.Հ.




Լրահոս