«Ֆեյքերի» հակառակ կողմը»․ նոր առարկա՝ ըստ Ավանեսյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ւմ ենք մի կտոր հաց տվել, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար չի նշանակել, այլապես կրթության ոլորտը կղեկավարեր՝ ըստ Facebook-ի օրենքների ու չափանիշների։

Առողջապահության նախարարը, պարզվում է, կրթությունը, նախևառաջ, պետքական ու անհրաժեշտ է համարում Facebook-ում ճիշտ մանևրելու ու կողմոնորշվելու համար։ Աշակերտներին հորդորում է՝ լավ սովորեք, որ մանիպուլյացիայի զոհ չդառնաք։ Չնայած, այստեղ էլ զարմանալ երևի պետք չէ, քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկրի կառավարման ղեկը ստանձնելու առաջին իսկ օրվանից հենց դա էլ անում է՝ մանիպուլացնում է ինչքան ասես ու ինչպես ասես։ Հետևաբար՝ նրա կաբինետի ներկայացուցիչն էլ կրթությունը չափում է ըստ իր ղեկավարի պատկերացումների։

Պատկերացնում եմ՝ եթե Ավանեսյանը լիներ ԿԳՄՍ նախարար, ապա դպրոցական առարկաների թվում կարող էին ավելանալ «Ստատուս գրելու նուրբ արվեստը», «Ֆեյքերի» հակառակ կողմը», «Լայվը»՝ մանիպուլացնելու ուղիղ ճանապարհ», «Լայքից» ու «դիսլայքից» անդին», «Fecebook-յան ժամանակ», «Ծեփենք Facebook-ի պատերին» առարկաները։ Իսկ այն աշակերտները, ովքեր կհրաժարվեին պատվաստվել «ֆեյսբուքանյութով», ըստ Ավանեսյանի հրամանի, ավարտական ատեստատ չէին ստանա։
Չգիտեմ, թե տիկին Ավանեսյանն ի՞նչ պատկերացում ունի գիտելիքի ու կրթության մասին, բայց երևի ազգովին աղոթենք, որ նա, հանկարծուհանկարծ, կրթության ոլորտի պատասխանատու չնշանակվի։

Սևակ Վարդումյան




Լրահոս