
Ֆիզգորոդոկում կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները։ Այս մասին հայտնում են ֆիզիկայի գիտավանի՝ Ֆիզգորոդոկի բնակիչները։
Նրանց հայտարարության մեջ նշվում է. «Հարգելի աջակիցներ և լրագրողներ, ուրբաթ օրը Ալիխանյան 6/1 հասցեում աշխատանքը կանգնեցվեց բնակիչների բողոքների և ոստիկանների միջամտության շնորհիվ, այսօր տարածքում նոր ու ավելի մեծ տեխնիկա է հայտնվել։ Ակնհայտ է, որ կառուցապատողը մտադիր է շարունակել ապացույցների վերացումը։ Քննչական մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել շինարարությունը կասեցնելու մասին։ Քանդման գործողությունները ապօրինի են և դրանք պետք է կանխվեն»։