ՏԻՄ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 6 մարզի 9 համայնքում հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու, ընդ որում՝ դրանց մեծ մասում համամասնական ընտրակարգով։ Ընտրողները քվեարկելու են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժի օգտին։ Հաղթող ուժը կդառնա մեծամասնություն ավագանիում և կնշանակի համայնքի ղեկավար։

Առաջադրումների ժամկետն ավարտվել է: Գյումրիում պայքարի է դուրս գալու 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք, Գորիսում էլ 4 ուժ կմասնակցի ավագանու ընտրությանը։ ԿԸՀ-ն մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 18:00-ն կստուգի ներկայացված փաստաթղթերն ու կգրանցի թեկնածուներին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին:




Լրահոս