ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողներին գումարներ են տրվում հարկատուների հաշվին, բայց կառավարությունն ասում է՝ գումար չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4392 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրում.յուրաքանչյուր զինծառայողի, որի առողջությանը 2017թ.-ի հունվարի 1-ից հետո պատճառված վնասի արդյունքում ճանաչվել է I կամ II խմբի հաշմանդամ
2017թ.-ի հունվարի 1-ից հետո զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի անդամներին (այսուհետ՝ շահառուներին):

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։ Այսպես կոչված 1000 դրամների նախագիծը ընդունվել էր դեռ նախորդ իշխանությունների կողմից:  Սակայն նախորդ տարի Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ առաջարկելով վերանայել 1000 դրամների հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը: Մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը):

Ընդ որում, հետաքրքիր է, որ այս կամ այն հարցով կառավարությունն ասում է, թե գումար չունի եւ չի կարող ծրագրեր իրականացնել, այնինչ օրինակ զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին տրամադրվող այս գումարները գոյանում են մեր, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս