ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում տվել է Նիկոլ Փաշինյանի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր մի քանի հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ում ծեծի ենթարկելու մասով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված: Նա մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց եւ հայտնեց, որ հարցաքննության ժամանակ տվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը:

Ինչպես հայտնի է Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Օրեր առաջ  հրապարակել էինք տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

ՀՔԾ-ն նաեւ ծանուցում էր ուղարկել Գեղամ Մանուկյանին, որ նա եւս գնա ՀՔԾ եւ բացատրություն տա տեղի ունեցած միջադեպով: Արդյունքում Գեղամ Մանուկյանը ներկայացել էր ՀՔԾ եւ բացատրություն է տվել դեպքի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս