Իրանի հյուսիս-արևելյան հատվածում Ռիխտերի սանդղակով 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան՝ Թուրքմենստանի հետ սահմանին մոտ, գրում է aninews.in-ը՝ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը հղումով:
Ցնցումները գրանցվել են Քուչան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չկա: