Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով հաղթանակ տանել Գյումրիի և Դիլիջանի համայնքապետի ընտրություններում: Ըստ մեր տեղեկությունների՝ ընտրությունների ողջ պրոցեսը վստահվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Պապիկյանը կարելի է ասել այս պահին լծված է համայնքապետերի ընտրությունների գործին` տարբեր մարդկանց հետ է հանդիպում, ճշտումներ անում, թե ովքեր են մարզերում իրենց սատարում, ովքեր կաշխատեն ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:
Ու արդեն հանգստյան օրերին իշխանական թևը մեկնել է Գյումրի և Դիլիջան, որտեղ տարածքային կառույցներ են ստեղծել, անդամներ են ընտրել: Մենք տեղեկացանք, որ Գյումրիում ընտրական պրոցեսի կազմակերպչական հարցերով անձամբ պետք է զբաղվի ՀՀ արտակարգ իրավիճակների գյումրեցի փոխնախարար նշանակված Կարեն Սարուխանյանը:
Ի դեպ նշենք, որ ընտրությունների պրոցեսին լծված են նաև իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով խոստացել է հոկտեմբերի 17-ին կայանալիք մի շարք համայնքապետերի ընտրություններում օգնել իշխանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: