Կրկին ձախողում. Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանն արդեն երրորդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ Ձեր, կամ՝ այլ թեկնածուի։ Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ»:

Հավելենք, որ հաջորդ ընտրությունը կկայանա հինգ օր անց:




Լրահոս