Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի են ունենալու հերթական ընտրությունները, ինչը գործող քաղաքապետ, 44-օրյա պատերազմի ընթացքում ահռելի թիկունքային աշխատանքներ կատարած Գեւորգ Փարսյանի գնահատմամբ արդեն իսկ միտումնավոր խախտում է:
«Կապանում «Ընտրական օրենսգրքի» համաձայն պետք է ավագանինների լիազորությունների ավարտից հետո` երեքշաբաթյան ժամկետում որոշում կայացվեր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որից հետո ԿԸՀ-ն պետք է որոշեր արտահերթ ընտրությունների անցկացման օրը, բայց կառավարությունը առաջնորդվեց ՏԻՄ օրենքով:
Ըստ այդմ՝ 20-օրյա ժամկետում որոշում կայացվեց հերթական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որը իմ գնահատմամբ իրավական առումով խախտում է: Այսինքն Կառավարությունը պետք է առաջնորդվեր «Ընտրական օրենսգրքով», այլ ոչ թե ՏԻՄ օրենքով, քանի «Ընտրական օրենսգիրքը» շատ ավելի բարձրագույն իրավական ուժ ունի, քան ՏԻՄ օրենքը»,-նշել էր նա:
Ի վերջո, ինչ խախտում է եղել, ArmLur.am-ը փորձել է հասկանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան