ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 13-ին հասարակական տրանսպորտի համատեղ դիտարկում է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Տրանսպորտային անվտանգության մասնագետների դիտակետում է եղել ուղևորափոխադրող 27 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 3 խախտում է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Խախտումների վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։
Հանրային տրանսպորտում տեսչական վերահսկողությունը ուժեղացված կերպով կշարունակվի նաև առաջիկա օրերին։
Պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր չեն կատարում հակահամաճարակային կանոնները պահպանելու պարտադիր կանոնները։