Հրդեհ Արա լեռան լանջին․ Եղվարդի 20 բնակիչ մասնակցում է մարման աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ։




Լրահոս