ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի գինը կբարձրանա. ում վրա կազդի նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ջուրը թանկանալու է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագնի բարձրացման պահանջով: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունն առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով։ Այսինքն սակագնի հայտն առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կկազմի 186.45 դրամ, իսկ ԱԱՀ -ով 223.7 դրամ՝ ներկայիս 180-ի փոխարեն:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունն առաջարկում է մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 190.145 դրամ (ներառյալ ԱԱՀ), մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 33.555 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 44.740 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 22.370 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ ահա «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.375 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Բայց միաժամանակ նշենք, որ ընկերության՝ սակագնի բարձրացման վերաբերյալ հայտը դեռ պետք է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկի եւ ուսումնասիրի: Այսինքն չի բացառվում, որ հայտում ներկայացված սակագները կամ փոփոխվեն կամ էլ մնան նույնը:

Ս. Հ.




Լրահոս