ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ֆիզգորոդոկի» բնակիչների ակցիան քաղաքապետարանի դիմաց. այնտեղ են կարմիրբերետավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիզգորոդոկի» բնակիչները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցը: Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է, որոնցից մեկն անցել է ջրադուլի»,- նշված է «ՖիզԳորոդոկ Երևան»-ում։

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Կառուցապատվող տարածքը գտնվում է Երևանի՝ Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում: Այն Երևանի ամենականաչ ու պատմություն ունեցող վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս