
Կենտրոնական Ամերիկայում, մասնավորապես Գվատեմալայում, Նիկարագուայում, Սալվադորում մոլեգնող արեւադարձային փոթորկի հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների պատճառով առնվազն 18 մարդ է զոհվել,- հաղորդում է BBC-ն, Գվատեմալայում վտանգավորության մակարդակը հասել է առավելագույնի: Տեղի իշխանությունները հայտնել են, որ գետերում բարձրացել է ջրի մակրդակը, սողանքների պատճառով քանդվել են ճանապարհները: Բացի այդ, Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին հեղեղումներ է առաջացրել Ջովա փոթորիկը: Հաղորդվում է, որ փոթորկին զոհ է գնացել 4 մարդ: